Հրայր Թովմասյանի ավագ դուստրը ավտոտնակ ունի Կենտրոն վարչական շրջանում: Նա այն որպես նվիրատվություն ստացել է 2016 թվականին: Նվիրողը վերջինիս մորաքրոջ աղջիկն է: Իսկ կրտսեր աղջկա միակ գույքը 2014 թվականի արտադրության Նիսսանն է, որը նա նվեր է ստացել կրկին 2016 թվականին և կրկին մորաքրոջ աղջկանից: Այս մասին լրագրողների հայտնեց Թովմասյանի հարզատների փաստաբաններից Հայկ Սարգսյանը:
Այսօրվա հարցաքննությունները վերաբերել են Թովմասյանի աղջիկների գույքին:
Բանն այն է, որ Քովմասյանի աղջիկների մորաքրոջ դուստրը մեկնել է ԱՄՆ, դրա համար որոշել է իր գույքը նվիրել իր քույրերին. «Որոշակի հարցեր եղել են Թովմասյանի ավագ դստերը պատկանող Նիսսան Պատրուլի վերաբերյալ, որը նա ապրիլյան պատերազմի օրերին կամ դրանից հետո նվիրել է Արցախի ՊԲ-ին»,-ասաց փաստաբանը:
Հրայր Թովմասյանի գործունեության հետ կապված որևէ հարց չեն տվել ոչ նրա դուստրերին, ոչ հորը:
Ինչ վերաբերում է Թովմասյանի հոր հարցաքննությանը, ապա արդեն հայտնել ենք, որ նրան հարցեր տվել բացառապես տան տանիքի մասին:
Արդյո՞ք Թովմասյանի հարազատներին կրկին կանչելու են հարցաքննության, փաստաբանները չգիտեն: