Search
Close this search box.

24 ժամ ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուրը» տեղեկացնում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ հոկտեմբերի 17-ին ժամը 19։00-ից մինչև հոկտեմբերի 18-ը, ժամը 19։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն համայնքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: