Search
Close this search box.

«Դատավոր Ռուբիկ Հրանտտի Մխիթարյանը իմ դեմ սուտ մատնությամբ հաղորդում է տվել Շենգավիթի ոստիկանության բաժնում». ՀՀ քաղաքացու բաց նամակը՝ ՀՀ վարչապետին

ՀՀ քաղաքացի Մետաքսյա Բարսեղյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. այն ներկայացնում ենք ստորև.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Հրանտի Մխիթարյանը իմ դեմ սուտ մատնությամբ հաղորդում է տվել Շենգավիթի ոստ. բաժնում, որի առթիվ առանց ինձ տեսնելու գործ է հարուցվում Շենգավիթի քննչական բաժնում և առանց որևիցե քննչական գործողությունների ինձ մեղադրանք են առադրոււմ ։ 24. 07. 2019թ.֊ին գրավոր պահանջել եմ առերեսում և որի ամբողջ ընթացքը պետք է ձայնագրվի։ Քննիչ՝ Անահիտ Բաղդասարյանը պահանջս բավարարել է, սական առերեսում մինչև՝ 16. 10. 2019թ. չիրականացրեց, դատավորը խուսափց և չներկայացավ ինձ հետ առերեսվելու, և քննիչ՝ Անահիտ Բաղդասարյանը «ստիպված»  գործն ուղղարկում է դատարան ու ինձանից և փաստաբանից թաքցնում են գործը վերահսկող դատախազի ով լինելը։

Ես պահանջել եմ դատավոր Ռուբիկ Հրանտի Մխիթարյանի հետ առերեսում և պնդում եմ իմ առերեսման պահանջը։

Եթե արդարադատությունը իրականացվելու է, առ այն որ, տուժող կոչեցյալը դատավոր է, ապա արդարադատություն կոչվածը դառնում է կանխատեսելի։