Search
Close this search box.

«Ժամանակ». Արփինե Հովհաննիսյանի եւ Դավիթ Հարությունյանի համատեղ բիզնեսը փլուզվել է

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի եւ կառավարությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Դավիթ Հարությունյանի համատեղ բիզնեսը փլուզվել է, եւ հիմա նրանք առանձին են իրավաբանական գործունեություն իրականացնում:

Մասնավորապես՝ Հարությունյանը ժամը 1500 դոլար վարձավճարով իրավաբանական խորհրդատվություն է մատուցում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը, որն այս պահին զբաղված է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագիրը լուծարելով:

Ստացվում է, որ Հարությունյանը ներկայացնում է օտարերկրյա ընկերության շահերն ընդդեմ Հայաստանի կառավարության, եւ հաղթելու դեպքում էլ իր իրավաբանական ծառայությունները պետք է վճարվեն Հայաստանի բյուջեից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում