Search
Close this search box.

«Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգևի, հանցագործները կպատժվեն». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկան, ավագ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:

Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի:

Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգևի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»: