Times թերթը՝ հղելով տալով բրիտանական կառավարությունում աղբյուրներին տեղեկացնում է, որ Սիրիայում ամերիկյան օդուժի կողմից կատարված ավիահարվածի ժամանակ ենթադրաբար զոհվել է «Իսլամական պետությանը» միացած բրիտանուհի Սալլի Ջոնսը,
Ենթադրաբար ավիահարվածի ժամանակ զոհվել է նաև նրա 12-ամյա որդին:
Սալլի Ջոնսն, ով հայտնի է նաև որպես Ում Հուսեյն Բրիտանիյյա կամ Սպիտակ այրի, ընդունել է իսլամը և ներգաղթյալ սիրած տղամարդու՝ Ջունաիդ Հուսեյնի, ազդեցության տակ մեկնել է Սիրիա, որտեղ նրանք միացել են ԻՊ-ին: Ջոնսը Ռաքքա է տարել նաև իր որդուն: 2015թ. Հուսեյնին սպանել էին ավիահարվածի ժամանակ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, մայիսի սկզբին Telegraph-ը հաղորդել էր, որ «Իսլամական պետության» շարքերում Սիրիայում և Իրաքում մոտ 300 բրիտանացի կա: Ընդամենը, պարբերականի տվյալներով, ԻՊ-ին և այլ խմբավորումներին միացել է Մեծ Բրիտանիայի 850-1000 քաղաքացի: Մոտ կեսը վերադարձել է հայրենիք, հարյուրից ավելին համարվում է զոհված: