Search
Close this search box.

«Աբակ» Հայաստանում առաջին մենթալ թվաբանության ակադեմիայի սաները կրկին կմրցեն միջազգային հարթակում

Նոյեմբերի 2-ին Սոչիում տեղի կունենա մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա, որի շրջանակներում իրենց ուժերը կփորձեն «Աբակ»-ի 9-ը, ինչպես նաեւ ակադեմիայի Կապանի մասնաճյուղի թվով 6 սաները։

Ռաֆայել Մովսեսյանը, Մայա Միտոյանը, Նատալի Աքսյանը, Գեւորգ Գյուլխասյանը, Աննա Մանուկյանը, Կամո Հակոբյանը, Դավիթ Սուքիասյանը, Մհեր Գեւորգյանը եւ Լուսինե Մարտիրոսյանը Երեւանից, ինչպես նաեւ Միլանա Հարությունյանը, Մարիամ Ոսկանյանը, Մարիաննա Աթայանը, Սյունե Միրզոյանը, Սյունե Ջհանգիրյանը եւ Սոնա Մկրտչյանը Կապանից կմրցեն ըստ տարիքային խմբերի եւ մենթալ թվաբանության բարդության աստիճանների։

Տեղեկացնենք, որ մասնակիցներից 8-ամյա Ռաֆայել Մովսեսյանը միջազգային օլիմպիադաների կրկնակի սուպերչեմպիոն է, իսկ 11-ամյա Մհեր Գեւորգյանը եւ 8-ամյա Մայա Միտոյանը միջազգային օլիմպիադաների առաջին տեղերի մրցանակակիրներ։

Ուշադրության կենտրոնացում, երևակայության զարգացում, զննողականության, տրամաբանական, ստեղծագործական մտածողության, տեսողական հիշողության զարգացում: Ըստ էության, մենթալ թվաբանության նպատակը արագ հաշվել սովորեցնելը չէ, դա միայն օգտակար «կողմնակի» ազդեցություն է: Պարապմունքների գլխավոր իմաստը շատ ավելի խորն է: Այս պարապմունքները նպաստում են, որ զարգանա նաև ուղեղի աջ կիսագունդը, որը հսկայական չօգտագործվող պոտենցիալ ունի: Ինչպես գիտենք ձախ կիսագունդը, որը սովորաբար ավելի զարգացած է լինում, պատասխանատու է վերլուծական մտքի, դետալների հանդեպ ուշադրության, տրամաբանության համար: Իսկ աջ կիսագունդը ինտուիտիվ, հուզական, ստեղծագործական աղբյուր է: Ուղեղի զարգացած աջ կիսագունդ ունեցող մարդիկ ուժեղ երևակայություն ունեն, կարող են առաջարկել ինքնատիպ գաղափարներ, ստեղծագործել:
Մենթալ թվաբանությունը ուժեղացնում է երեխայի ուղեղի նեյրոնային կապերը, զարգացնում նրա մտածողության որակն ու արագությունը: Ուղեղի կիսագնդերը միաժամանակ աշխատեցնող երեխայի մեջ զարգանում են հմտություններ ու կարողություններ, որոնք նրան պետք կգան ամբողջ կյանքում. այն է՝ դպրոցական հանձնարարությունների արագ կատարում, ժամանակի տնտեսում, օտար լեզուների արագ յուրացում, զարգացած երևակայություն և ստեղծագործական մտածողություն, տարբեր առաջադրանքներ միաժամանակ կատարելու ընդունակություն, ինքնուրույնություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ: Մեր դարում ավելի ու ավելի է կարևորվում հենց ստեղծագործ, ինքնատիպ գաղափարներ առաջարկող մասնագետների պահանջը: Մենթալ թվաբանությունը, հավասարապես զարգացնելով ուղեղի երկու կիսագնդերը, իդեալական պայմաններ է ստեղծում երեխաների զարգացման համար: