Search
Close this search box.

«Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել, տղերք». Նիկոլ Փաշինյան

«Հոգով և սրտով մեր ֆուտբոլի հավաքականի հետ եմ:

Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. ձեզ տեսնենք, տղեʹրք»,- Ֆինլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից րոպեներ առաջ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակում J խմբում քիչ անց Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Ֆինլանդիայի և Հայաստանի ազգային հավաքականները:

Արդեն հայտնի է մեր ընտրանու մեկնարկային կազմը:

Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնարկային րոպեներից խաղալու հնարավորություն է տվել հետևյալ ֆուտբոլիստներին․

16․ Արամ Հայրապետյան, 3. Վարազդատ Հարոյան, 15․ Հայկ Իշխանյան, 19․ Հովհաննես Համբարձումյան, 14․ Արման Հովհաննիսյան 5․ Արտակ Գրիգորյան, 21․ Ռումյան Հովսեփյան, 10․ Գևորգ Ղազարյան, 22․ Սարգիս Ադամյան, 11․ Տիգրան Բարսեղյան, 20․ Ալեքսանդր Կարապետյան։

Հանդիպումը սպասարկելու է իսպանացի մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն։