Search
Close this search box.

Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը

Volkswagen ավտոկոնցեռնը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը՝ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների պատճառով, հայտնում է Handelsblatt-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գերմանական ավտոկոնցեռնը մի քանի ամիս է ինչ բանակցություններ էր վարում Թուրքիայի Իզմիր քաղաքում գործարանի կառուցման շուրջ: Սակայն, Սիրիայում սկսված թուրքական գործողություններից հետո ավտոկոնցեռնի ղեկավարությունը չի շտապում ստորագրել շինարարական պայմանագիրը, նշում է հրատարակությունը: «Մենք մեծ անհանգստությամբ ենք հետևում իրադարձությունների ընթացքին»,- հայտարարել են ընկերության ներկայացուցիչները: