Search
Close this search box.

Կամ միջոցներ կձեռնարկեք, որ սենց բաներ դուրս չտան, կամ նույն բառերը ասելու եմ ձեր վերադասի հասցեին. Ալումյան

Այդ ինստիտուտը, որ ներպետական դատարանները խորհրդատվական կարծիքի համար դիմում են Եվրոպական դատարանին, նոր ինստիտուտ է, եւ որքան գիտեմ միայն մեկ անգամ է եղել, որ պետությունը դիմի եւ ստանա խորհրդատվական կարծիք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով, սա, ըստ էության երկրորդ դեպքն է եւ երեւի դրանով է արտառոց. «Մեզ համար է սա արտառոց, որովհետեւ այդ գործը, ընդհանուր առմամբ, մեզ համար արտառոց է: Եվրոպական դատարանը պետք է տա խորհրդատվական կարծիք, թե Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը արդյոք խնդիրներ չունի Եվրոպական կոնվենցիայի հետ: Դրանից հետո արդեն ելնելով այդ խորհրդատվական կարծիքից, մեր ՍԴ-ն որոշելու է, թե որքանով է այդ օրենքը սահմանադրական կամ ոչ»,-ասաց նա:

Նշենք, որ դատարանի միջանցքում մի քանի կանայք վիրավորական արտահայտություններ էին թույլ տվել Հայկ Ալումյանի հասցեին: Այս առնջությամբ վերջինս դիմեց հարկադիր կատարողներին՝ նշելով. «Կամ դուք միջոցներ կձեռնարկեք, որ սենց բաներ դուրս չտան, կամ եթե դուք կանգնելու եք եւ այս ամենը լսեք, նույն բառերը ասելու եմ ձեր ամենաբարձրաստիճան վերադասի հասցեին»:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել (17 դատավորից բաղկացած)՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար: