Search
Close this search box.

«Իմ քայլը» շարունակում բռնաբարել իրավաբանությունը և խայտառակել իշխանությանը

Սահմանադրական դատարանը մերժեց վարույթ ընդունել Ազգային ժողովի դիմումը՝ Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ:
Նախկինում անրադարձել էի այս նախաձեռնության անիմաստությանը և անհեռատեսությանը:
Նշել էի և հիմա էլ կրկնում եմ:
Կա Սահմանադրության 213 հոդված․ որով կարգավորվում է ՍԴ մինչև նոր Սահմանադրությունն ընդունելն նշանակված անդամների անցումային շրջանում պաշտոնավարելու կարգը։ Այդ հոդվածը կարելի է փոփոխել ԱԺ ձայների 2/3-ով ՝ 88 ձայնով:
Դիցուք հոդվածը կարելի է փոփոխել այսպես, ՍԴ նախկին անդամները, որպես ՍԴ դատավորի թեկնածու, առաջադրվում են և շարունակում են պաշտոնավարել (12 տարի դատավորների, և 6 տարի դատարանի նախագահի համար) ԱԺ-ի կողմից ընտրվելու դեպքում:
ԱԺ Իմ Քայլը դաշինքը ունի 88 պատգամավոր:
Հիմա հռետորական հարցս:
Եթե ԱԺ <<ԻՄ ՔԱՅԼԸ>> դաշինքը, իրո՞ք ցանկանում է ազատել ՍԴ-ն, նախկին ռեժիմի մնացորդներից, ի՞նչու իր 88 ձայնով չի կատարում Սահմանադրության 213 հոդվածի փոփոխություն, այլ շարունակում բռնաբարել իրավաբանությունը և խայտառակել իշխանությանը, իր անհեռատես, անիմաստ նախաձեռնություններով:

Իրավապաշտպան Արտակ Գալստյանի ֆեյսբուքյան էջից