Search
Close this search box.

Հայաստանի խորհրդարանի շենքը Independent-ի ամենագեղեցիկ շենքերի հնգյակում է

Բրիտանական հանրահայտ Independent պարբերականը կազմել է աշխարհի ամենագեղեցիկ օրենսդիր շենքերի տասնյակը: ՀՀ Ազգային ժողովի շենքը ներառվել է ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում:
««Համալսարանական ավանի» ջերմ մթնոլորտ. այս գեղեցիկ, վեհաշունչ, համաչափ շինությունը և տարածքը հիասքանչ տեսք ունեն»,- գրում է պարբերականը ՀՀ խորհրդարանի շենքի մասին:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հունգարիայի խորհրդարանի շենքը, երկրորդը՝ Ռումինիայի, երրորդը՝ Տրինիդադը և Տոբագոյին: Առաջին տասնյակում են հայտնվել նաև Անգոլայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Կանադայի, Սեյշելյան կղզիների և Բութանի օրենսդիր մարմինների շենքերը: