Search
Close this search box.

Արթուր Ալեքսանյանը դարձել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) դեսպանը Հայաստանում

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) դեսպանը Հայաստանում։

«Հպարտ եմ` @unicef մեծ ընտանիքի անդամը դառնալու համար»,- գրել է Արթուր Ալեքսանյանը Ինստագրամում՝ հրապարակելով լուսանկարներ երեխաների հետ։