Search
Close this search box.

«Սերժը քնում էր՝ մոռանալով, թե ինչի համար էինք հավաքվել և խայտառակում էր ՀՀ-ը». Վահագն Խաչատրյան

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը ֆեյսնուքյան իր էջում գրում է. «Քանի որ հհկ-ակաները ոգևորված ասում են, որ սերժիկի օրինակին է հետևել Նիկոլ Փաշինյանը,, այդ ոգևորվողներին ուզում եմ հիշեցնել, թե միջազգային հարթակներում ինչպես էր քնում սերժը: Այս լուսանկարը 2013 թվականի Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ժամանակ է, որ խորը քուն էր մտել: Իհարկե, վարչապետը եթե սեժի օրինակին հետևեր, պետք է քներ, բայց ընդհակառակը, չի քնում և երկրի շահերն է պաշտպանում և ալիևին իր տեղն է դնում: Իսկ սերժը քնում էր՝ մոռանալով, թե ինչի համար էինք հավաքվել և խայտառակում էր ՀՀ-ը: Գոնե համեմատելուց մի քիչ անցյալը հիշեք պարոն հհկ-ականեր և անհամեմատելի մի համեմատեք»: