Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Առաջինը պիտի իրենց թաթերը կտրեք». «Հանրապետական ծննդատանը» երեխային կորցրած Հայկուհին ստացել է 500-ից ավելի բողոք

«Հանրապետական ծննդատանը» երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում բազմաթիվ դիմում բողոքներ է հրապարակել, որոնք վերաբերում են Հանրապետական ծննդատանը. «Դեռ շատ դիմում բողոքներ կան, էներգիաս սպառվեց էլ չեմ կարողանում։ Եզրափակում եմ նրանով, որ պրն Փաշինյան, մեծարգո պատկան մարմիններ, դուք ամեն ինչ արեք, որ ծնելիության մակարդակը բարձրանա, 6 անգամ ավելացրեք միանվագ նպաստը, գիշեր-ցերեկ մտածեք, թե ինչ անեք …
Բայց արի ու տես, որ անողները տակից իրենց սև գործը անում են …
Առաջինը պիտի իրենց թաթերը կտրեք …
Հիշեցնե, որ ես դեռ վերակենդանացման բաժանմունքում եմ պառկած և ժամերս եմ հաշվում շուտ ապաքինվելու համար։
Մեծ առաքինություն է դրված իմ ուսերին։
Պիտի արդարությունը վերականգնենք բոլորով միասին։

Դիտեք նաև՝