Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը` Պուտինին նվիրած «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:

Գիրքը «պրոհայկական» չէ:

Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար և իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարևոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են:

Եվ ի վերջո՝ գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»»: