Search
Close this search box.

Արսեն Թորոսյանը՝ «Հանրապետական ծննդատան» աղմկահարույց դեպքի մասին

«Քննչական կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կանի ամեն ինչ իրականությունը վերհանելու և կատարվածին պատշաճ իրավական գնահատական տալու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Հանրապետական ծննդատանը նորածնի մահվան աղմկահարույց դեպքին։

«Ես որևէ բան չեմ կարող ասել նախաքննության փուլում գտնվող գործի մասին։ Կարծում եմ՝ քննչական կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կանի ամեն ինչ իրականությունը վերհանելու և կատարվածին պատշաճ իրավական գնահատական տալու համար։ Իհարկե, պատժողը մենք չենք , մենք միայն կողմ կլինենք, որ մեղավորները պատժվեն օրենքի ողջ ուժով»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք զրուցե՞լ է ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ, Ա․ Թորոսյանն ասաց, որ չի զրուցել, ոչ էլ պատրաստվում է զրուցել։