Search
Close this search box.

Թրամփը՝ Թուրքիայի և քրդերի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամություն է հայտնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է միջնորդ հանդիսանալ Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև հակամարտությունը կարգավորելու գործում, գրել է նա Twitter-ի իր էջում:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն ունի գործողությունների երեք տարբերակ՝ հազար զինվորներից կազմված բանակ ուղարկել և հաղթել ռազմական ճանապարհով, Թուրքիայի նկատմամբ կիրառել խիստ պատժամիջոցներ և Թուրքիայի ու քրդերի միջև գործարքում որպես միջնորդ հանդես գալ: