Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես կկարոտեմ, Հայաստան». Քիմ Քարդաշյան

Ռեալիթի շոուի աստղ, մոդել և գործարար Քիմ Քարդաշյանը վստահ է, որ կարոտելու է պատմական հայրենիքը։ Հայաստանից հեռանալիս նա Instagaram-ի իր էջի «սթորիզ» բաժնում տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից։

«Ես կկարոտեմ, Հայաստան»,– տեսագրությանը կից գրել է նա։

Քիմ Քարդաշյանը քրոջ` Քորթնի ու երեխաների հետ Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան։ Նրանց (բացի ավագ Նորթից) մկրտել էին Էջմիածնում։

Քիմը մասնակցել է WCIT համաժողովին, իսկ այդ ընթացքում Քորթնին երեխաների հետ զբոսնել է Երևանում և ճաշել ռեստորաններից մեկում, որտեղ հայերեն է խոսել անձնակազմի հետ։