Search
Close this search box.

Հարկադիրը հայտարարություն է տարածել

Հարգելի քաղաքացի,

Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը համաձայն որի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով սահմանվել է՝
«Պայմանագիր կնքել հարկադրելու մասին դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի կատարումը կազմակերպելիս՝ հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ այսուհետ կարող է պարտապանի հաշվին և պարտապանի անունից կնքել կատարողական թերթի պահանջներից բխող պայմանագիր և իրականացնել դրանից բխող բոլոր իրավաբանական
գործողությունները»:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն