Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈԻԹ. Կառավարությունից պահանջում են, որ հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն. վարչապետը զայրացավ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց Սեւանա լճի մոտակայքում դրված վագոնների մասին: Նա հիշեցրեց այս տարի գործարարների բողոքի ակցիան, ապա հռետորական հարց տվեց՝ իսկ նրանք Սեւանի աղտոտման դեմ ի՞նչ քայլեր են անում: «Իմ կարծիքով՝ Սեւանի ափին կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են:

Այդ մարդիկ աղտոտում են Սեւանը, կրում են տնտեսական վնաս, կառավարությունից պահանջում են, որ մարդկանց ուղղորդեն իրենց աղտոտած ջրերը եւ հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»,- մանրամասնեց վարչապետը: Վարչապետի կարծիքով՝ սա քաղաքակրթական հարց է: «Հասկացանք՝ ամեն ինչը սոցիալական ենթավերնագրերով պայմանավորում ենք, մարդիկ ընտանիք են պահում: Բայց փտող վագոնչիկներով ընտանիք երկար չեն կարող պահել: Սեւանի շուրջը բիզնեսը պետք է քաղաքակրթվի»,- ասաց գործադիր մարմնի ղեկավարը: Փաշինյանը հորդորեց տնտեսվարողներին մաքրել իրենց ոտքի տակը:

«Պետք է հասցեական միջոցներ ձեռնարկել: Հիմա զբոսաշրջության զարգացման մասին ենք խոսում: Եթե մի զբոսաշրջիկ այնտեղ գնա, կասի՝ Հայաստան մի՛ գնացեք»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը: