Search
Close this search box.

Քոչարյանի երկրորդ Նաիրի Հունանյանը․ Հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցին ընդառաջ

Քոչարյանի երկրորդ Նաիրի Հունանյանը․ Հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցին ընդառաջ

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի ձեռքով Հայաստանը դարձավ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ղարաբաղյան կլանի դուքյանը: Արյունահեղությունից 20 տարի անց Քոչարյանի ազատության համար ակտիվ պայքար մղող Բալասանյան Վիտալիկ կոչվածը ուղիղ տեքստով սպառնում է վերացնել մեր երկրի իշխանություններին: Իշխանությունը, որը ձևավորել ենք մենք տասնամյակների պայքարի արդյունքում:

Բալասանյան Վիտալիկն ըստ էության չի սպառնացել Նիկոլ Փաշինյանին կամ իշխանության այլ ներկայացուցիչներին: Ի դեմս Բալասանյանի այսօր մեր կողքին ապրում է մարդ, որը իրական վտանգ է ներկայացնում Հայաստանի, մեր պետականության, մեզ, մեր երեխաների համար:

Ինչո՞վ է տարբերվում Վիտալի Բալասանյանը Նաիրի Հունանյանից: Սկզբունքային տարբերություն ինձ համար տեսանելի չէ: Թերևս մտավոր ունակություններով Հունանյանը երևի թե գերազանցում է Բալասանյանին: Հունանյանը հրապարակայնորեն չէր բարձրաձայնել իր մտադրության մասին, իսկ Բալասանյան Վիտալիկը․․․:

Երեկ համոզվեցինք, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանում ազատ շրջում է Նաիրի Հունանյան 2-ը, կամ Քոչարյանի երկրորդ Նաիրի Հունանյանը: Պատմության աղբանոցում հայտնված դուքյանի վարիչները այսօր բարձրաձայնում են իրենց բնորոշ եղանակով ռևանշի հասնելու մասին:

Որպես ՀՀ քաղաքացի իշխանություններից պահանջում եմ անհապաղ վնասազերծել Բալասանյան Վիտալիկին և նմանատիպ այլ երևույթներին: Մենք բարոյական իրավունք չունենք թույլ տալու, որ մեր երեխաների ճակատագրերը խեղվեն իրենց իսկ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ:

Դավիթ Ջալալյանի ֆեյսբուքյան գրառումը