Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիտալի Բալասանյանն ավելի վտանգավոր է, քան ադրբեջանցին. Փաշինյանի որդուն շտապ տեղափոխեք Հայաստան. Բալասանյանը սրեց իրավիճակը

Հրապարակախոս Լիզա Ճաղարյանն անդրադարձել է Վիտալի Բալասանյանի հայտարարություններին:

Ճաղարյանը մի քանի գրառումներ է կատարել, որոնք ներկայացնում ենք ստորև. Եթե Նիկոլ Փաշինյանի որդին հիմա Արցախում է, ԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ անհապաղ փոխադրել Հայաստան, որովհետեւ ես Վիտալի Բալասանյանից եւ նրա նման շիզոֆրենիկներից սպասում եմ ցանկացած ՀՐԵՇՈՒԹՅՈՒՆ։

Մեկ այլ գրառմամբ Ճաղարյանն ասում է.

Վիտալի Բալասանյանը հետեւողականորեն թշնամացնում է հայաստանցիներին եւ արցախցիներին։ Այս պահին Վիտալի Բալասանյանն ավելի վտանգավոր է, քան ադրբեջանցիները, եւ Հայաստանն ու իր հանցագործ Ռոբիկին հավասար նժարների վրա դնող էս արարածը պետք է ստանա համարժեք պատիժ։

Գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը գրում է.

Բալասանյանի վերջին հայտարարությունը ակնհայտ ահաբեկչական սպառնալիք է Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային անվտանգության նկատմամբ’ Հայաստան-Արցախ տարանջատման, բռնության քարոզի.. ինքնախոստովանություն՝ ռազմական հեղաշրջում նախապատրաստելու հանցանշաններով։

Վիտալին ահաբեկչությունից է խոսում ու հենց ինքն ահաբեկչական հայտարարություն է անում։ Ոչ մի կերպ չպետք է’ աչք փակել.. Բերձորի դեպքերը մարսեցին, հիմա անցել են բռնության’ ահաբեկչական սպառնալիքների..

Արցախի իշխանությունները պետք է անդրադառնան այդ մարդու հայտարարությանը, այլապես կարող ենք մտածել, որ Արցախի իշխանությունները համաձայն են Բալասանյանի հայտարարության հետ.. Վազգենի ասած’ ես վախենում եմ չվախեցողներից..

Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն էլ գրել է

Բալասանյան Վիտալին իր կենսագրությունն էսօր ջնջեց ու նոր կենսագրություն որոշեց սկսել ահաբեկչական սպառնալիքով։ Թե ինչու, դժվար է ասել։ Կգտնեն իրավապահները այդ սպառնալիքներում հանցակազմ, թե ոչ, շատերը հասկացան, որ այդ մարդը ընդունակ է զարհուրելի հանցագործությունների։

Ահա թե ինչ բացահայտումներ կարող է անել հեղափոխությունը։

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը իր հացազրույցում ասել է, որ ժողովրդի վարչապետը չորացնում է հերոս ծնող ապագա մայրերի արգանդները, որպեսզի հայ ազգն այլևս հերոս չծնի:
Նաև ասել է, որ «Սասնա ծռեր» ահաբեկիչները թող տեղները վեր ընկնեն, հակառակ դեպքում ֆիզիկապես կոչոնչացվեն, 2016-ի ներումը չի կրկնվի: Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը՝ նկատի ոնենալով «Սասնա Ծռերին», մեկ ամբողջություն են.
Մանրամասները՝ տեսանյութում