Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լակոտ, դու ով ես, ես վարչության պետ եմ. միջադեպ քաղաքապետարանում

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստը վերջին րոպեներին թեժացավ․ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը ասաց, որ քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը շարունակում է մնալ նախկին ոստիկան։ Բանն այն է, որ Խաչատրյանի խոսքով՝ Սաֆարյանը եւս մեկ հոգու հետ անհարգալից է խոսել շարժական առևտրով զբաղվող մի քաղաքացու հետ՝ նրան անվանելով լակոտ։

«Երկու սեւ ակնոցավոր մարդիկ խոսում են քաղաքացիների հետ ոչ պարկեշտ։ Մոտենում է մեկ ուրիշ քաղաքացի, վարչության պետն էդտեղ ասում է՝ լակոտ, դու ո՞վ ես, որ ես քեզ իմ անուն-ազգանունն ասեմ, ես վարչության պետ եմ»։

Ավագանու անդամը նաեւ նշեց, որ Հովիկ Սաֆարյանը զանգահարել է իր նախկին կոլեգաներին եւ ասել, որ մարդ է բերում․ «Ինքը նախկին ոստիկան է, դրա համար վարքագիծը չի փոխվել, զանգում, ասում է՝ թյուրիմացություն եմ բերում բաժին։ Բայց դուք իրավասություն ունե՞ք մարդ տանեք բաժին։ Հրահանգավորում եք ոստիկանին ձեռնաշղթա անցկացնել։ Ձեր նախկին կապերով փորձում եք ձայնագրությունը ջնջել տալ, բայց ես շատ արագ իմացա եւ նման բան չեղավ»։