Search
Close this search box.

Ինչու է նախարարն ուզում, որ Մանվել Գրիգորյանի պես մարդիկ լինեն սահմանում. Մանվել Գրիգորյանի կնոջ պարզաբանումը

Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարն է եւ քաջ գիտակցում է, որ այսօր Մանվել Գրիգորյանի պես մարդիկ են պետք մեր սահմանին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը՝ անդրադառնալով Դավիթ Տոնոյանի՝ Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջին հայտարարությանը։

«Դավիթ Տոնոյանը շատ լավ է ճանաչում Մանվել Գրիգորյանին, գիտի իր արժանիքները, դրա համար էլ այսօր նորմալ մարդը չի կարող չանհանգստանալ։ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարն է եւ քաջ գիտակցում է, որ այսօր Մանվել Գրիգորյանի պես մարդիկ են պետք մեր սահմանին»,–ասաց Ամիրյանը։

Հարցին, թե այս ընթացքում Տոնոյանը երբեւէ տեսակցե՞լ է Գրիգորյանին, Ամիրյանը բացասական պատասխան տվեց։

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրեն մտահոգում է գեներալ Մանվել Գրիգորյանի կարգավիճակը։

«Իմ զինակցի կարգավիճակի հետ կապված եմ մտահոգ։ Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է ոչ միայն ինձ, այլեւ բոլոր երկրապահների համար»,–ասել էր նախարարը։