Search
Close this search box.

Ես երջանիկ եմ. Նաիրա Զոհրաբյանի անկեղծ գրառումը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես երջանիկ եմ

Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող իմ եւ իմ գործընկերների ներկայացրած նախագիծը։ Հանձնաժողովը միաձայն քվեարկեց կողմ։ Շնորհակալություն կենդանասերների կազմակերպություններին, շնորհակալություն մեր հանրությանը, որ անհամբեր սպասում է այս օրենքի ընդունմանը, եւ շնորհակալություն հանձնաժողովի բոլոր անդամներին։
Իմ դիրքորոշումը հստակ է՝ այս նախագիծը ավելի շատ մարդու՝ մարդ տեսակի եւ մարդ մնալու մասին է, եւ ես պարզապես երջանիկ եմ, որ մենք կարողացանք պահպանել մեր տեսակն ու պաշտպանել կենդանիներին տարատեսակ անասուններից։
Բրավո բոլորին