Search
Close this search box.

Ուշագրավ նշանակում. Պուտինը ՀՀ նախագահ Սարգսյանի խորհրդական է նշանակել ՌԴ քաղաքացու

Ռուսական «Коммерсант» պարբերականը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավոր խորհրդականի պաշտոնին նշանակվել է ՌԴ քաղաքացի Գեորգի Ասատրյանը։

Ըստ պարբերականի, խորհրդականը զբաղվելու է ՌԴ նախագահ Պուտինի և ՀՀ նախագահ Սարգսյանի հարաբերությունների ամրապնդմամբ։ Նա նաև կլինի միջնորդ երկու նախագահների աշխատակազմերի միջև։ Խորհրդականը նշանակվել է ՌԴ նախագահ Պուտինի Հայաստան կատարած այցի ժամանակ։

Այս նշանակումը շատերին առիթ է տվել կարծելու, որ հենց Պուտինն է նրան նշանակել Արմեն Սարգսյանի խորհրդական։