Search
Close this search box.

Վանեցյանի թանկ պայմանավորվածությունն ու ներված միլիոնները

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «պայմանավորվածությունները» թանկ են նստում բյուջեի վրա։ Մենք անդրադարձել էինք Երևանի մետրոպոլիտենի գործին և այն «ջրելու» հարցում Վանեցյանի դերակատարությանը։

Մեզ հասած տեղեկություններով՝ նույն ճակատագրին է արժանացել նաև «Նորֆոլկ» ընկերության գործը, որը հեղափոխությունից անմիջապես հետո մեծ աղմուկով բացահայտեց ԱԱԾ-ն։ Գործի շրջանակում նախապես հայտարարվեց 7 միլիոն դոլարի մասին, որը պետք է աճման միտում ունենար։

Մեր տեղեկություններով, սակայն, 7 միլիոն դոլարի ակտը դարձել է 1-2 միլիոն, իսկ կազմակերպության ղեկավարությանը զգուշացվել է, որ չզարմանան և հանգիստ տանեն լուրերով հայտարարվելիք բազմամիլիոն վերականգնումների մասին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: