Search
Close this search box.

Արսեն Թորոսյանը հանդիպել է «Հանրապետական» ծննդատանը ծննդաբերած ու երեխային չտեսած Հայկուհի Խաչատրյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առավոտյան այցելել է Հայկուհի Խաչատրյանին, որը վերջերս ծննդաբերել էր «Հանրապետական» ծննդատանը, Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը:

Երիտասարդ կինն առողջական գանգատներ ուներ և երեկ երեկոյան հոսպիտալացվել է: Վերջինիս մոտ ախտորոշվել է աջակողմյան թոքաբորբ: Նրա վիճակը կայուն է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Նախարարը Հայկուհու հետ զրույցում նշեց, որ հետևողական է լինելու թե՛ բուժման և թե՛ դեպքի բացահայտման ամբողջ ընթացքին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի  Խաչատրյանի նորածինը: Նորածնին չտեսած մորը անանուն զանգով տեղեկացրել էին, որ նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։ Նորածնի ծնողները վստահ են, որ երեխան ողջ է: