Search
Close this search box.

Հրայր Թովմասյանը ոչ մեր կուռքն է, ոչ էլ մենք նրա երկրպագուների ակումբի անդամն ենք. Իվետա Տոնոյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձան լրագրողի այն հարցին, թե այնուամենայնիվ ինչու խմբակցությունը չմասնակցեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության քվեարկությանը։

Նշենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր համար անհասկանալի է ԲՀԿ-ի նման դիրքորոշումը, նրանք կարող էին կողմ չլինել, բայց գոնե մասնակցեին։

«ԲՀԿ ղեկավար պարոն Ծառուկյանն առավել քան հստակ նշեց, որ քվեարկությանը մեր չմասնակցությունը բացառապես պայմանավորված է այդ փաստաթղթի իրավական առումով անլիարժեքությամբ և առկա իրավական ձևակերպումների թերությունների հետ»,-նշեց պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ իրենք վերապահում ունեն փաստաթղթի մասով. «Որևէ մեկը չի քննարկում Հրայր Թովմասյանի համապատասխանության կամ անհամապատասխանության հարցը՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունները կատարելու առումով։ Մենք 2018-ին դեմ էինք քվեարկել նրա թեկնածությանը և բազմիցս առիթ ունեցել ենք ասելու, որ Թովմասյանը ոչ մեր կուռքն է, ոչ էլ նրա երկրպագուների ակումբի անդամն ենք»։