Search
Close this search box.

«Արդշինբանկի» կառավարիչը 122 մլն դրամ է հափշտակել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Զաքարյանի) գլխավորությամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, մարզի ոստիկանապետի ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել են Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս աշխատում է «Արդշինբանկի» «Արտաշատ« մասնաճյուղում՝ որպես կառավարիչ, և օրեր առաջ հափշտակել էր 122 մլն դրամ ու ճողոպրել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: