Search
Close this search box.

«Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել

«Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։

«Երեւան քաղաքի դատախազի հանձնարարությամբ Հայելի մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,–նշել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը եւ Հայկ Ստեփանյանը, հարձակվել են Բուզանդի 1/3 շենքի 4-րդ հարկում տեղակայված «Հայելի» մամուլի ակումբի եւ նույն հասցեում գործող Hayeli.am կայքի խմբագրության վրա։ Նրանք ձվեր են նետել մամուլի ակումբի ուղղությամբ՝ այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով կայքում հրապարակված հոդվածի առնչությամբ։