Search
Close this search box.

Մահվան ելքով վրաերթ Երևանում. հավաքվածներն ասում էին, որ մահացածի հետ երեխա է եղել

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 20:10-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի 36 NM 062 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության թիվ 71 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են հետիոտնի մահը:

Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածի հետ երեխա է եղել, և այդ տեղեկությունը ոստիկաններն ու քննիչները այս պահին պարզում են