Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 35-ամյա վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Եղեգնուտ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Զոհրաբ Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 34 ZC 140 համարանիշի ավտոմեքենայով Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայենվել դաշտամիջյան հատվածում։

Shamshayn.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Զոհրաբ Ա-ն տեղում մահացել է։