Search
Close this search box.

ՖՈՏՈ. Քիմ Քարդաշյանը Հայաստան է գալիս

Քիմ Քարդաշյանը րոպեներ առաջ հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամենայն հավանականությամբ, Երեւան կժամանի ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ։

Ամեն դեպքում, Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Քիմը պատկերված է հենց նրա հետ։ «Մենք Հայաստան ենք գնում»,- լուսանկարը մակագրել է նա։ Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանը ժամանելու է Երեւան՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովըշին, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-9-ը։

Նշենք՝ օրեր առաջ Քիմ Քարդաշյանն  իր Skims ապրանքանիշը Հայաստան բերելու ցանկություն էր հայտնել։ «Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան եւ հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առեւտրի ոլորտի զարգացմանը եւ հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ @skims-ի ապրանքների արտադրությունը ապագայում»,- գրել էր նա: