Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հանրապետականը հիվանդանոց չի, սպանդանոց է, քանդեք էդ որջը…Էդ գլխավորին՝ Ռազմիկին, կալանավորեցին, սա էլի պլստաց». ևս մեկ աղմկահարույց տեսանյութ

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը  տեղեկացնում է.  «Դատաբժշկականում մեր երեխայի մարմինը չկա… Շատ շնորհակալ եմ բոլորիցդ։ Գրում եք, զանգում եք, հետաքրքրվում եք, թե ո՞նց կարող եք աջակցել ։ Հավատացեք, ես ինքս էլ չգիտեմ ու՞ր գնամ կամ ի՞նչ անեմ ։ Ես միայն ուզում եմ, որ մարմին հայտնաբերեն կամ ինչպես ասում են՝ գոնե հերձած կտորներից ԴՆԹ հետազոտություն անեն և ՀՀ ում և ՀՀ ից դուրս՝ պարզելու համար մեր երեխան է, թե՞ ոչ, իսկ ապա դատական պրոցես , բոլոր մեղավորները պետք է պատժվեն։
Հավատացեք, թեկուզ, այս պահին սպառված եմ, հոգեպես շատ ծանր վիճակում եմ, ուղեղս բթացած է, ոտքի վրա արդեն չեմ կարողանում կանգնել , բայց պիտի մինչև վերջ գնամ, թեկուզ ծնկաչող , թեկուզ գետնին չոչ անելով, թեկուզ կիսամեռ  Ես թույլ չեմ տա , որ նրանք մարսեն մեզ այսքան դաժան փորձության ենթարկելու և որդուս խլելու համար …»:

Նշենք, որ այս դաժան պատմությանն արձագանքել է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝  վստահություն հայտնելով, որ իրավապահները կիրականացնեն արդար քննություն և կտան բոլոր հարցերի պատասխանները:

Նախարարի գրառման տակ բազմաթիվ մեկնաբանություններ կան: Քաղաքացիները պահանջում են, որ իրականացվի արդար քննություն, իսկ բոլոր մեղավորները պատասխան տան օրենքի առաջ.

Միքայել Մանուկյան- Թորոսյան խնդրում ենք լինել խստագույնս անաչառ այդ գործում, և որ չենք կասկածում և որպես համակարգի ղեկավար ընդունել բացարձակ անկողմնակալ կեցվածք: Առանց Ռազմիկ Աշոտովիչների խղճման:

Անուշ Կլեկչյան- Հանրապետականը հիվանդանոց չի, սպանդանոց է, քանդեք էդ որջը դա Ձեզ պատիվ չի բերում, գոնե Ձեր օրոք էդ մաֆիան վերանա:

Քնարիկ Աղոյան- Տեսնենք պարոն Թորոսյան, ինչքանով կօգնեք բացահայտել այս բարձրաձայնված, ոչ կոծկված ահասարսուռ դեպքը պուճուրի հետ կապված, ծնողը երկու քարի արանքում ասես լինի ոչ գիտի բալիկը ողջ է ոչ էլ , չեմ էլ կարող ասեմ, առաջ Աստված:

Թագուհի Բալյան- Երբևիցե չեմ լսել, որ որևէ բժիշկ պատասխան տա իր արարքների համար, վատագույն դեպքում գործից հեռացնում են և վերջ, հուսով եմ գոնե այս անգամ մեղավորները պատասխան կտան օրենքի առաջ, որպեսզի դաս լինի մյուսների համար: 

Աիդա Հովսեփյան- Մոր սիրտը երբեք չի սխալվում… խեղճ կինը կցնորվի այդ ամենից, մինչև որոշեք քայլեր ձեռնարկել և գտնել երեխային։ Հայաստանում բժիշկն օր օրի կորցնում է վստահությունն ու դավաճանում է իր երդմանը` կյանք տալու, փրկելու փոխարեն խլում ու կործանում է։

Մարիամ Հովհաննիսյան-  Մի՛ գնացեք էդ սպանդանոցը, էս էլ որերորդ դեպքնա արդեն, ու ոչ միայն մանկան, այլև հասարակ հիվանդ մարդուն էլ նորմալ օգնություն ցույց չեն տալիս մինչև փող չեն տեսնում: 

Սաթենիկ Աղեկյան- Պարոն նախարար ոնց կարելիա մայրը ծննդաբերելուց հետ իր երեխային չտեսնի, տենց բան անհնար է, դե հանրապետականի գինեկոլոգների անունները վաղուց են շրջանառվում տարբեր գործողությունների մեջ, շատ եմ խնդրում այդ հարցին հետեվողական լինեիք:

Կարինե Սիմոյնյան- Պարոն նախարար մաքրեք ու դուրս շպրտեք անբարեխիղճ բժիշկներին:

Քրիստինե Նազարեթյան— Եղեք շատ խիստ հետևողական և պատժեք մեղսագործ ,հանցագործներին …Նույնիսկ հիմա ,այս ամենից հետո բուժ աշխատող մարդասպանները՝ դրսևորում են շատ անմարդկային և անհարգալից վերաբերմունք ծնողների և հարազատների նկատմամբ…

Կիրակոսյան Արևիկ- Էդ գլխավորին՝ ռազմիկ կոչվածին, մի քանի ամիս առաջ ձերբակալեցին, հետո բաց թողեցին՝ փոխնախարարին այլ անձի միջոցով կաշառք փոխանցելու գործով (նրանց կալանավորեցին, սա էլի պլստաց)։

Նշենք, որ ամիսներ առաջ լրատվամիջոցներից մեկը ևս մեկ աղմկահարույց տեսանյութ ներկայացրեց, որում  Հանրապետական ծննդատանը ծննդաբերած ու իր երեխային այդպես էլ չտեսած մայրը փնտրում է դստերը, իսկ նրա փաստաբանն ընդգծում է՝ մանկավաճառության մաֆիայի գոյության մասին: