Search
Close this search box.

«Ի՞նչ կին, այ բոզ» ՀՀԿ-ն սեռական ոտնձգության շեմին

Երեւանի ավագանու այսօրվա նիստի տպավորությունը մեկն է, գործ ունենք ոչ թե տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների, այլ թաղի խուժանի, փողոցային խուլիգանների հետ: Իսկ ներկայացման գլխավոր դերակատարները տարոնական ՀՀԿ-ականներն են, որոնցից այլ պահվածք դժվար է սպասել.

Սեպտեմբերի 11-ի ավագանու նիստին, երբ ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը Տարոն Մարգարյանին անվանեց «քաղաքը քանդող», փոխքաղաքապետ Կամո Արեյանը սաստեց նրան. «Տո վեր ընգի տեղդ, տավար»:
Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն էլ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների հասցեին ասաց. «Ասում են՝ կնոջը վիրավորում են, ի՞նչ կին, այ բոզ»: Շենգավիթցի ՀՀԿ-ական Ծտին, Բլդին այս անգամ փոխարինեցին Արեյան Կամոն ու Լևոն Իգիթյանը: ՀՀԿ-ն ժամ առ ժամ մոտենում է սեռական ոտնձգության շեմին: