Այսօր Արագածոտնի մարզում ժամը 20:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում բախվել են Lexus GX 450 մակնիշի, ВАЗ 2106 մակնիշի, Opel մակնիշի և մեկ այլ Opel մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել է, 3-ը՝ Աշտարակի, երկուսը՝ Ապարանի բժշկական կենտրոններ են տեղափոխվել:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Աղբյուրը հայտնում է, որ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վիրավորների մեջ կան նաև ՊՆ պայմանագրային զինծառայողներ, իսկ ավտոմեքենաներից մեկի մեջ էլ հայտնաբերվել է զինվորական համազգեստ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: