Search
Close this search box.

Ծնողները չեն գտնում իրենց երեխայի դին. «Հանրապետական ծննդատան» դեպքի հետ կապված նախարար Արսեն Թորոսյանի պարզաբանումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին օրերին բազմիցս հարցեր եմ ստացել «Հանրապետական ծննդատան» դեպքի հետ կապված, մասնավորապես, որ ծնողները չեն գտնում իրենց երեխայի դին։

Որևէ հայտարարությամբ մինչ այս պահը հանդես չեմ եկել, քանի որ նյութեր էին նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու և դեպքի հանգամանքները պարզելու համար։

Քիչ առաջ տեղեկացա, որ գործն արդեն իսկ ուղարկվել է Քննչական կոմիտե և խոսեցի քննչական կոմիտեի նախագահի հետ։ Վստահ եմ, որ իրավապահները կիրականացնեն արդար քննություն և կտան բոլոր հարցերի պատասխանները։

Նշեմ, որ դեպքի առաջին իսկ պահից նախարարությունը տեղեկացված է եղել և օգնել է իրավապահներին օբյեկտիվ տեղեկատվություն հավաքագրելու գործում։ Այս պահին սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը՝ հետևություններ անելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան համակարգային միջոցառումներ ձեռնարկելու համար»: