Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արսեն Թորոսյանը հանրայնացնում է. ի՞նչ է տեղի ունեցել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է եւ միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է եւ միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի:

Գագիկ Համբարձումյանը, ում որդին այսօր հարձակվել էր «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի վրա` օրեր առաջ ազատվել էր աշխատանքից լուսանկարում երեւացող դիմումի հիման վրա: Նա ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, իսկ այս դիմումից հետո հետ վերադարձրել այն:

Տնօրենի իրավաչափ որոշումամբ` նա այս խախտումը թույլ տալու համար ազատվել էր աշխատանքից, իսկ նրա որդին այսօր «հաշիվ էր պահանջում» տնօրենից»։