Search
Close this search box.

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ պաշտոնյաներ են ազատվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սամվել Սողոմոնյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սամվել Սողոմոնյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։

Վարչապետի որոշմամբ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել՝ Անուշ Պողոսյանը։
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Անուշ Պողոսյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։