Search
Close this search box.

ԵՊՀ ռեկտորը Կարենի համար փող ունի, զինվորի համար փող չունի՞

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դիմելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ նշեց, որ բանակում ծառայած և վերադարձած ուսանողների վարձի զեղչերն այնքան շատ են, որ չեն կարողանում զեղչել մյուս ուսանողների վարձերը, ովքեր օրենքի շրջանակներում կարող են օգտվել այդ զեղչից. «Պարոն նախարար, բուհերը շատ մեծ բեռի տակ են զեղչերի պատճառով: Ոչ միայն մեր բյուջեի 7 տոկոսը, այլև այլ ֆինանսական միջոցներ են ուղղվում այդ զեղչերի համար: Բնական է, որ առաջնային զեղչում ենք ծառայություններից վերադարձածներինը, բայց կառավարության որոշումների կողմից սահմանված զեղչերը, սրանց հետ միասին, լրացուցիչ բեռ է: Մենք չենք կարողանում մեր վրա վերցնել սոցիալական ապահովության ծառայության հոգսը»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Այստեղ է, որ Արամ Սիմոնյանը հակասում է ինքն իրեն: Մի դեպքում ասում է, որ բանակում ծառայած և վերադարձած ուսանողների վարձի զեղչերն այնքան շատ են, որ չեն կարողանում զեղչել մյուս ուսանողների վարձերը, մյուս դեպքում կլորիկ գումարներ է հատկացնում ոչ անհայտ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին», որի ղեկավարն է դարձյալ բոլորիս քաջ հայտնի ՀՀԿ-ական, բանակում չծառայած Կարեն Ավագյանը, որին մամուլը կնքել է Փուչիկ Կարեն անվանումով: Արամ Սիմոնյանի ղեկավարած Երևանի պետական համալսարանը Փուչիկ Կարենի հիմնադրամին նվիրաբերել է ավելի քան 100 մլն դրամ: Եվ ուրեմն ինչ, Արամ Սիմոնյանը Կարենի համար փող ունի, սահմանն ու իր անվտանգությունը պահած պահպանած զինվորի համար փող չունի՞:

ArmLife.am