Search
Close this search box.

ԱԺ նախագահը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Անդրանիկ Քոչարյանի կողմից արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի մասին արված հայտարարությունները գեղեցիկ չի համարում:

«Ինչ խոսք, գեղեցիկ չէր ձևակերպումը, բայց ոչ կոնկրետ Անդրանիկ Քոչարյանի դեպքում, այլ, առհասարակ, վերջին ամիսներին ՀՀ-ում տեսնում ենք բանավեճի ու քննադատության մեջ ոչ վայելուչ ձևակերպումներ, որոնք անցանկալի են: Դրանց կարիքը չկա, կարելի է բովանդակային խոսել», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արարատ Միրզոյանը:

Նա կոչ արեց անկախ քաղաքական ուժի պատկանելիությունից` բոլորի քաղաքական ուժերին բանավեճերի ժամանակ պահպանել կոռեկտության սահմանները:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն այս հարցով՝ ԱԺ նախագահ ասաց.

«Սա էլ եմ համարում լուրջ դեպք, բայց կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողովը չափազանց լուրջ դեպքերին է վերաբերում, ու եթե այս գործիքը սկսի չարաշահվել, կարող է յուրօրինակ մահակ հանդիսանալ ու կաշկանդել պատգամվորների քաղաքական գործունությունը ու նրանց դիրքորոշումը այս կամ այն հարցով հայտնելը»: