Search
Close this search box.

98 կողմ ձայնով ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախաձեռնությունը

Ազգային ժողովոն այսօր փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախաձեռնությունը, այն կուղարկվի ՍԴ:

Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, նախաձեռնությանը կող է քվեարկել 98 պատգամավոր, դեմ՝ 1, իսկ 2 քվեաթերթիկ էլ համարվել է անվավեր:

Հիշեցնենք, որ նախաձեռնությանը կողմ է քվեարկել նաև «Լուսավոր Հայաստանը» խմբակցությունը, իսկ ԲՀԿ չի մասնակցել քվեարկությանը:

Քվեարկությունից հետո ԱԺ դիմումը կուղղվի Սահմանադրական դատարանին և նա վերջնական որոշում կկայացնի:

ArmLife.am