Search
Close this search box.

Հակոբ Մկրտչյանը Օլիմպիական խաղերին մասնակցելու համար փոխելու է քաշային կարգը

Հակոբ Մկրտչյանը Օլիմպիական խաղերին մասնակցելու համար փոխելու է քաշային կարգը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աշխարհի չեմպիոնը:

Թաիլանդի Պատայա քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը հանդես է եկել 89 կգ քաշային կարգում:  Մարզիկը նոր է վերադարձել մրցումներից, բայց հանգստանալ չի ուզում, նոր մրցաշարի  է  պատրաստվում«Ապրումներս ու զգացողություններս նկարագրել հնարավոր չէ: Իմ հաջորդ նշաձողը Օլիմպիական խաղերն են, պետք է փոխեմ քաշային կարգս, 96 կգ քաշում հանդես գամ, դա է գլխավորն ինձ համար»։

Իսկ դրանից առաջ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է, որն երեք օր է, ինչ սկսվել է:

«Պետք  չէ  հանգստանալ, պետք է մարզվել»,- համոզված է Հակոբը: