Search
Close this search box.

Սահմանագոտում վիրավորած զինծառայողը մահացավ

Հոկտեմբերի 1-ին Տավուշում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողն այսօր մահացել է: Այս մասին հայտնում է 1lurer.am–ը։

«Նախնական տեղեկություններով` զինծառայողի մոտ ախտորոշվել էր աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր»,– գրում է կայքը։

Հիշեցնենք, որ զինծառայողի վիրավորվելու լուրը տարածվեց երեկ` հոկտեմբերի 2-ին։

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Sputnik Արմենիային հայտնել էին, որ նախորդ օրը, ժամը 22։45 իրենց մոտ է տեղափոխվել մի զինծառայող` աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքերով։ Առավոտյան նրան տեղափոխել էին զինվորական հոսպիտալ։ Բժիշկները նշել էին, որ նրա վիճակը կայուն բավարար է։