Search
Close this search box.

Նաիրա Զոհրաբյանը համագործակցության առաջարկ է ստացել

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ այն մակագրելով. «Մայր Էսթեր Աջային բացառիկ կին քրիստոնյա հոգեւորական է Նիգերիայից։ Ստեղծել է իր բարեգործական հիմնադրամը՝ կարիքավորներին օգնելու համար։

Լոնդոնում հիմնել է եկեղեցի, որը քրիստոնեական արժեքներ դավանող տարբեր համայնքների համար կամուրջ է դարձել։
Էսթերն ինձ ասաց, որ ուժեղ կանանց ինքը բնազդով է զգում եւ առաջարկեց մի քանի ծրագրի շուրջ համագործակցություն»։