Search
Close this search box.

Վալերիյ Օսիպյանը հրաժարական է տվել Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից

Aysor.am-ը գրում է, որ իր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Հիշեցնենք, որ 2019թ.-ի սեպտեմբերի 18-ին, ոստիկանապետի պաշտոնից ազատելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց Օսիպյանին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին: Նույն օրը տեղեկություններ տարածվեցին, որ Վալերիյ Օսիպյանը մամուլից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն վարչապետի խորհրդական է նշանակել:

Դեմ լինելով իր նշանակմանը՝ Օսիպյանը հրաժարվել է աշխատանքի գնալ, այդ պատճառով էլ կառավարության կադրերի բաժինը, դարձյալ առանց նրա գիտության, արձակուրդ է ուղարկել նախկին ոստիկանապետին:

Իսկ այսօր լրացել է արձակուրդի ժամկետը, սակայն Օսիպյանն աշխատանքի վերադառնալու փոխարեն ազատման դիմում է ներկայացրել:

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ոչ հաստատում, ոչ հերքում է լուրը, Վալերիյ Օսիպյանն էլ հեռախոսազանգերին չի պատասխանում: