Search
Close this search box.

Նորաշենում գործադուլ է. գյուղացիները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց

Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են հետ բերել համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին, որի լիազորություններն ըստ իրենց, ապօրինի դադարեցվել են եւ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը:

Նորաշենցիները հայտարարեցին, որ համայնքապետարանի ողջ աշխատակազմը գործադուլ է հայտարարել: Ակցիայի մասնակիցները հայտարարեց, որ իրենք պատրաստ են գնալ փոխզիջման, այսինքն Նորայր Գրիգորյանը չլինի գյուղապետ, բայց ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի նրա տեղակալ Միսաք Ստեփանյանը, մինչեւ հաջորդ տարի կայանալիք ընտրությունները, սակայն մարզպետ Գարիկ Սարգսյանը դրան չի համաձայնել: