Search
Close this search box.

Սևանի լողափերից մեկում հայտնաբերվել է բերանն ու թևերը կապած տղամարդու դի

Հոկտեմբերի 2-ին, ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 73-ամյա Սահակ Սահակյանի դին, որի մարմինը ջրից դուրս հանելով՝ պարզել են, որ բերանը և թևերի որոշ հատված կպչուն ժապավենով կապած է։

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, որը նյութեր է նախապատրաստում։